Փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը շատ հետաքրքիր ձևաչափ է․ Փաշինյան

Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը շատ հետաքրքիր ձևաչափ է։ Տիրանայում եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ փաշինյանը։

Վարչապետը հույս է հայտնել, որ այս ձևաչափը կվերածվի ավելի լայն ձևաչափի։

«Ես գնահատում եմ Վրաստանի վարչապետի ջանքերն այս ձևաչափի հաջողությունն ապահովելու ուղղությամբ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ապրիլի 17-ին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը։ Սա փոխնախարարների մակարդակով առաջին եռակողմ հանդիպումն է եղել։

Մեկնաբանել