Մայիսի 16-ին՝ ժամը 15․40-ին, ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուրի մոտ, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից;
Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ, որոնք կատարել են իրավիճակից բխող գործողություններ։
Նախնական տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 8 անձ։
Հանգամանքները պարզվում են։
Լրացում․ ժամը 18։00-ից հետո Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ 6 մեծահասակ տեղափոխվել է բժշկական կենտրոն․ նրանք հետազոտությունների փուլում են:
2 անչափահասից մեկը հոսպիտալացվել է, մյուսը թեթև վնասվածք է ստացել․ տրամադրվել է առաջին բուժօգնություն: