Թանգարանային գիշերը Հայաստանում՝ մայիսի 17-18-ը 

Հայաստանում «Թանգարանային գիշերը» մեկնարկել է մայիսի 17-ի առավոտից։ Սա ամենասիրված մշակութային իրադարձություններից մեկն է։

Մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ից 24:00-ը,Հայաստանի ավելի քան 100 թանգարաններ անվճար բաց են բոլորի համար։ Իսկ մայիսի 18-ին թանգարանները բաց են և անվճար հիմնական ցուցադրության ժամերին:

Այս տարի Թանգարանների միջազգային օրը կրում է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագիրը։

Այս խորագրի ներքո թանգարաններն ուզում են ցույց տալ, թե ինչպես կարող են նպաստել փոփոխվող աշխարհին:

Յուրաքանչյուր տարի այս օրվա առթիվ թանգարանները համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով։

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից, իսկ «Թանգարանների գիշեր» ծրագիրը Հայաստանում անցկացվում է 2005 թվականից:

Մեկնաբանել