Խաղաղության պայմանագրի ստորագրումը կօգնի Հայաստանի անդամակցությանը ԵՄ-ին․ Անիտա Դիմիտրիու

Մենք սատարում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Դա կօգնի Հայաստանի անդամակցությանը Եվրոպական միությանը։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն՝ Աժ-ում մամուլի ասուլիսի ժամանակ։

«Կիպրոսն արդեն հիսուն տարի է կիսված է։ Երբ կա խաղաղություն՝ ցանկացած երկիր ծաղկում ու բարգավաճում է։ Կիպրոսն էլ է մի օրինակ, որ պետք է լինի խաղաղություն և անվտանգություն, և դա ցանկանում ենք նաև հայ ժողովրդին»,- ասել է Դիմիտրիուն։

Նա նաև ասել է, որ Կիպրոսը սատարում է Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման գործընթացին։

«Ողջունում ենք և լիակատար կաջակցենք Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանը, որովհետև Հայաստանը պատկանում է ԵՄ-ին։ Վերահաստատում եմ իմ ընկեր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ մենք ամեն կերպ կաջակցենք այս ընթացքին և այդ նախաձեռնությանը։ Մենք ձեր կողքին ենք՝ դեպի Եվրոպա ձեր ճանապարհին»,- ասել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը։

Մեկնաբանել