Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, և այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Հայաստանը Եվրոպական միությանն անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում», – հայտարարել է Արարատ Միրզոյանը։
Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս նախագիծը չի ենթադրում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին։ «Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն ու միայն հանրաքվեի ճանապարհով»,- ասել է Փաշինյանը։