Գլխավոր Լրահոս

«Հայաստանը պետք է հայտնի, թե արևմտյան ադրբեջանցիները երբ կկարողանան վերադառնալ». Ալիև 

«Հայաստանը պետք է հայտնի, թե արևմտյան ադրբեջանցիները երբ կկարողանան վերադառնալ». Ալիև 

«Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի, թե արևմտյան ադրբեջանցիները երբ և ինչ պայմաններում կկարողանան վերադառնալ իրենց նախնիների հողերը». սա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձից մի հատված է, որը ներկայացվել է Անկարայում «Վերադարձն Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» խորագրով միջազգային կոնֆերանսին։  

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը կընդունի համայնքի ներկայացուցիչներին այս հարցի կապակցությամբ։ Այս հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից մինչև վերադարձը տեղի չունենա»,- Ալիևի ուղերձից մեջբերում են ադրբեջանական կայքերը։

Ալիևը նշել է, թե իրենց այս ցանկությունը չի նշանակում, որ տարածքային պահանջներ են ներկայացնում Հայաստանի նկատմամբ։ 

«‎Ես կցանկանայի հատուկ ընդգծել, որ արևմտյան ադրբեջանցիների վերադառնալու ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ։ Այս հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից մինչև վերադարձը տեղի չունենա։ Բնականաբար, իրենց հայրենի հողեր վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին նույնպես պետք է տրամադրվեն անվտանգության երաշխիքներ»,- ասված է Ադրբեջանի նախագահի ուղերձում։

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանի նպատակն է այս համաժողովի միջոցով բարձրացնել «Արևմտյան Ադրբեջանի» իրազեկվածությունը միջազգային հանրության շրջանում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում