Քոչարյանի թեկնածություն, արցախցիների վերադարձ, իմփիչմենթ. Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին

Դեմ չենք Ռոբերտ Քոչարյանի թեկնածությանը. Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 21-ին Հակակոռուպցիոն դատարանի բակում պատասխանել է լրագրողների հարցերին: Սերժ Սարգսյանը մեղադրվում է հողերի օտարման գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին:

«Մարուքյանի թեկնածությանը չենք կարող սատարել, որովհետև նա այսօրվա կառավարիչներից մեկն է եղել, նրանց հետ է աշխատել, այս ամբողջ ողբերգությունների մասնակից է եղել»,- ասել է նա:

Սարգսյանի խոսքով՝ արցախցիների վերադարձի հարցը պետք է ամրապնդված լինի միջազգային դերակատարներով:

Սարգսյանը նաև անդրադարձել է Ալիևի՝ Արևմտյան Ադրբեջան վերադառնալու մասին հայտարարություններին և դրանց բացակայող արձագանքին: Նա ենթադրում է, որ արձագանք չկա, քանի որ ցանկանում են մեղմել հարևան երկրի նախագահի զայրույթը կամ դուր գան նրան:

Սարգսյանը պատասխանել է նաև Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի անլրջության մասին հարցին և ասել.

«Դուք սահմանադրության մեջ գրված հոդվածին անլրջությամբ եք վերաբերվում, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ հստակ գրված է, թե ինչպես կարելի է անվստահություն հայտնել գործող ղեկավարին»:

Մեկնաբանել