Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան (CRRC Armenia) կազմակերպությունը հրապարակել է «Կովկասյան բարոմետր» հանրային կարծիքի հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն իրականացվել է ՀՀ տասը մարզերում և Երևանում, գյուղական և քաղաքային բնակավայրերի չափահաս (18 տարեկանը լրացած) բնակչության շրջանում 2024-ի հուլիսի 27-ից հոկտեմբերի 10-ը։
Հետազոտությունը բաժանված է մի քանի թեմատիկ բաժնի՝ Մշակույթ, արժեքներ և դիրքորոշումներ; Լրատվամիջոցներ և համացանց; Քաղաքականություն, իշխանություն, ժողովրդավարություն; Պատերազմ և խաղաղություն; Ղարաբաղյան կոնֆլիկտ; Տնտեսություն և զբաղվածություն։ Սոցիալ-ժողովրդագրական հարցեր և Տնային տնտեսության եկամուտ։
Հետազոտությունից որոշ սահիկներ ներկայացված են ստորև։



