ԵՄ-ն հավատարիմ է Հրվ Կովկասում խաղաղության հաստատմանը․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հաջիևին

Եվրոպական միությունն հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ու բարգավաճման ապահովմանը։ Այդ մասին X-ի իր էջում գրել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելին՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումից հետո։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում վերջին զարգացումները։

«Քննարկել ենք Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ինչպես նաև ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանում վերջին զարգացումները», – նշել է Կարբոնելին։

Մեկնաբանել