Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու երկրների կառավարություններին հակամարտությունը դադարեցնելու իրենց պատրաստակամության համար։ Խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանի համար և հնարավորություններ են բացում բոլոր երեք երկրների համար», – Իմեդի հեռուստաալիքի եթերում ասել է Միխեիլ Կավելաշվիլին։
Վրաստանը վերջին տարիներին պարբերաբար իր միջնորդությունն է առաջարկում Հայաստանին և Ադրբեջանին՝ բանակցելու համար։
Ապրիլի 12-ին Անթալիայում կայացել էր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Մակա Բոչորիշվիլիի և Ջեյհուն Բայրամովի խորհրդակցությունները։
Ապրիլի 17-ին Թբիլիսիում էլ տեղի էր ունեցել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը։ Սա փոխնախարարների մակարդակով առաջին եռակողմ հանդիպումն է եղել։