Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի առերևույթ խախտման վերաբերյալ։
Վարույթը հարուցվել է զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված նյութերի հիման վրա՝ ուսումնասիրելով վարչապետի՝ հանրային ելույթներում և հաղորդակցման ժամանակ օգտագործած արտահայտությունները, որոնք ըստ հաղորդման կարող են դիտարկվել որպես անհարգալից և սպառնալիք պարունակող խոսք։
Դիմումի հեղինակն է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Վարույթի կենտրոնում են հետևյալ դրվագները.
- «Համբալ» արտահայտության կիրառումը,
- «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը,
- «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքը
Մայիսի 7-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ քննարկումը սրվել էր, երբ ընդդիմադիր մի քանի պատգամավորներ հետաքրքրվել էին, թե ինչո՞ւ են իշխանությանը հարող պաշտոնյաների անուններն առնչվող կոռուպցիոն բնույթի մամուլի հրապարակումները մնում են առանց իրավական հետևանքների։
Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ մամուլը դատական իշխանություն չէ, և եթե քաղաքական որոշումները հիմնվեին մամուլի գրածի վրա, ապա «սաղիդ պտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»։ Փաշինյանը, արձագանքելով ընդդիմադիրներին, հորդորել էր «վեր ընկնեն տեղն» ու «չուտեն իր ներվերը»։ Նա նաև ընդդիմադիրներին դիմել էր «համբալ» բնորոշմամբ։