Հրապարակվում է որպես գովազդ
Թվային վճարումների առաջատար Visa-ն հայտարարել է, որ Դիանա Կիգուրաձեն կղեկավարի Կովկասյան տարածաշրջանն ու Մոլդովան։
Դիանա Կիգուրաձեն հաջողությամբ ղեկավարում է Visa-ի գործունեությունը Կովկասյան տարածաշրջանում եւ իր նոր պաշտոնում նա նաեւ կվերահսկի Visa-ի ռազմավարական նախաձեռնությունները Մոլդովայում՝ ներառյալ թվային փոխակերպման առաջխաղացումը, ֆինանսական հաստատությունների հետ գործընկերության ամրապնդումը եւ սպառողների համար վճարային նորարարական լուծումների հասանելիության ընդլայնումը։
“Մեծ պատիվ է ստանձնել այս նոր դերը եւ ընդլայնված պարտականությունները։ Ես ուրախ եմ աշխատել Visa-ի թիմի հետ՝ նորարարական թվային տեխնոլոգիաները կյանքի կոչելու եւ նոր հնարավորությունների ստեղծմանն օգնելու հարցում՝ համագործակցելով Մոլդովայի մեր գործընկերների հետ։ Միեւնույն ժամանակ ես կշարունակեմ խթանել անվտանգ, արագ եւ հարմարավետ թվային վճարումների զարգացումը եւ աջակցել ֆինանսական ներառականությանը Վրաստանում եւ Հայաստանում»,- ասել է Կովկասում եւ Մոլդովայում տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։
Visa-ի մասին
Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:
Media Contacts
ԶԼՄ-ների հարցումների համար
Մարիամ Գվարաձե
Վրաստանում Visa-ի մամուլի ծառայություն
Noblet Media Արեւելյան գործընկերություն
Հեռ.՝ +99555449965
Էլ.փոստ՝ [email protected]