Խաթիբզադե. «Խաղաղության պայմանագիրը ընտրություն չէ, այլ՝ անհրաժեշտություն»

Երևանի ու Բաքվի միջև խաղաղությունը ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն Yerevan Dialogue 2025-ի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում: Նա նշել է, որ Իրանը պատրաստ է այդ գործում ցուցաբերել ցանկացած աջակցություն, ինչպես նաև անդրադարձել է Թեհրանի հնարավոր միջնորդության խնդրին։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, կարևորելով Երևանի հետ զարգացող հարաբերությունները, նշել է, որ նախապատրաստվում են Իրանի և Հայաստանի ղեկավարների՝ Թեհրան և Երևան փոխայցերը։ Խաթիբզադեն նաև անդրադառնում է Իրան-ԱՄՆ բանակցային գործըթնացին։

Մեկնաբանել