Գլխավոր Լրահոս

Ֆրանսիական ընկերությունները կարող են ներգրավվել Սյունիքի ռազմավարական ծրագրերում․ Կոստանյան

Ֆրանսիական ընկերությունները կարող են ներգրավվել Սյունիքի ռազմավարական ծրագրերում․ Կոստանյան

Մոտ ապագայում կտեսնենք ֆրանսիական ընկերությունների ներգրավում՝ Սյունիքի համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերում։ Այս մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ Գորիսում մեկնարկած Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ընթացքում։ 

«Այս համաժողովի անցկացումն այստեղ՝ Գորիսում, բնական ու սպասելի զարգացում է՝ հաշվի առնելով Սյունիքի՝ մեր երկրի համար ունեցած ռազմավարական նշանակությունը»,- ընդգծել է Վահան Կոստանյանը՝ նշելով, որ Հայաստանի կառավարությունը հետևողականորեն առաջ է տանում այդ շրջանների զարգացման և դիմակայունության ամրապնդման օրակարգը։

Փոխնախարարը կարևորել է Ֆրանսիայի դերը Հայաստանի համար։ Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարության հետագա ամրապնդմանը ոչ միայն բարձր է գնահատվում, այլև ընկալվում է որպես կենսական։ Ըստ նրա՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ-ի հետ համագործակցությամբ, Ֆրանսիան հետևողական է եղել Հայաստանի պաշտպանունակության և տնտեսական դիմակայունության ամրապնդման գործում։

«Մենք առանձնակի կարևորում ենք Ֆրանսիայի աջակցությունը՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման և Եվրոպային առավել մոտենալու մեր ձգտումներում»,- ասել է Կոստանյանը՝ հավելելով, որ այս ամենը ոչ միայն քաղաքական աջակցություն է, այլև գործնական ներգրավվածություն։

Կոստանյանն ընդգծել է նաև Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացման կարևորությունը Գորիսում՝ սա համարելով հստակ քաղաքական կամքի դրսևորում։  

Այսօր՝ հունիսի 2-ին, Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակ կբացվի։

«Հայաստանն ու Ֆրանսիան երբեք այսքան մոտ չեն եղել միմյանց։ Մեր հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա, և այս համագործակցությունը նպատակ ունի նաև օժանդակել Հայաստանին՝ հաղթահարելու տարածաշրջանային մարտահրավերները», -  շեշտել է փոխարտգործնախարարը։

Նա ընդգծել է, որ համագործակցությունը շարունակում է ընդլայնվել բոլոր ոլորտներում՝ միաժամանակ արձանագրելով Հայաստանի կողմից տևական խաղաղության հաստատման ուղղությամբ արվող ջանքերը։ Կոստանյանը հիշեցրել է, որ Հայաստանն իր հանձնառությունն է ամրագրել տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության սկզբունքների նկատմամբ՝ Ալմա-Աթայի հռչակագրով։

Անդրադառնալով տարածաշրջանային խաղաղությանը՝ նա ասել է, որ Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ այդ համաձայնագրով կարելի է բացել խաղաղ համակեցության նոր դարաշրջան տարածաշրջանում։ Նա վստահեցրել է՝ մտահոգությունները հասցեագրելու ամենակարճ և արդյունավետ ճանապարհը հենց այդ համաձայնագրի ստորագրումն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում