«Ապահով». Քաջարանում առաջին զարգացման կենտրոնը երեխաների համար

Գործընկերային բովանդակություն

Սյունիքի Քաջարան համայնքի Ձագիկավան գյուղում արդեն մի քանի ամիս է՝ գործում է «Ապահով» երեխաների զարգացման համալիր կենտրոնը։ Կառույցը իր տեսակի մեջ միակն է համայնքում, հաճախում է քառասունից ավելի երեխա։ Կենտրոնը չի սահմանափակվում միայն զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխանների ներառումով։ Անցկացվում են անհատական և խմբային թերապիաներ, տրամադրվում խորհրդատվություններ, որոնք ուղղված են խոսքային ու հաղորդակցման հմտությունների զարգացմանը, ինքնուրույնության ձևավորմանը և համընդհանուր ներառմանը։

Մեկնաբանել