Վարչապետի այցերի մասին տեղեկատվությունը հաղորդվում է պատշաճ ժամկետում. խոսնակ

Վարչապետի այցերի մասին տեղեկատվությունը հաղորդվում է պատշաճ ժամկետում. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա:

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Հունիսի 5-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վարաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Թուրքիայի նախագահն ընդգծել էր տարածաշրջանում համապարփակ կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը և իր գոհունակությունը հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև շփումների վերաբերյալ։

Մայիսի 16-ին Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել էին Տիրանայում:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։

Մեկնաբանել