Օրիգինալ սիրո խոստովանություններ՝ սիրո քաղաքում

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը Սբ Վալենտինի օրվա կապակցությամբ բոլոր ցանկացողներին առաջարկում է սիրո խոստովանության օրիգինալ տարբերակ: Փարիզի քաղաքապետարանն առաջարկում է սիրո նամակները ցուցադրել քաղաքում տեղադրված էլեկտրոնային ցուցատախտակների վրա: Դա կարելի է անել քաղաքային ադմինիստրացիայի պաշտոնական կայքի միջոցով՝ մինչև փետրվարի 10-ն ուղարկելով 160-ից ոչ ավելի նշան պարունակող հաղորդագրություն:

Ամենառոմանտիկը ճանաչված նամակները կցուցադրվեն քաղաքում տեղադրված 170 թվային ցուցատախտակներով փետրվարի 14-ին` առավոտյան ժամը 6:00-ից մինչև կեսգիշեր:

Մեկնաբանել