ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
«Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն է տարածվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
ՍիվիլՆեթի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հստակեցրել է, որ վարչապետի այցերի մասին տեղեկատվությունը հաղորդվում է պատշաճ ժամկետում։