Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի բացառում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին «չեզոքացնելու հավանականությունը»։ Այս մասին նա ասել է ABC News-ի հետ զրույցում։
Իսրայելի վարչապետի կարծիքով՝ «դա ոչ թե կսրի հակամարտությունը, այլ կավարտի այն»։ Երբ Նեթանյահուին կրկին հարցրել են՝ արդյոք Իսրայելը իրոք կթիրախավորի գերագույն առաջնորդին, նա պատասխանել է, որ Իսրահելն «անում է այն, ինչ անհրաժեշտ է»։
«Այնպես կոչված հավերժական պատերազմը հենց Իրանի ուզածն է, և նրանք մեզ տանում են դեպի միջուկային պատերազմի։ Իսկ Իսրայելն այսօր փորձում է կասեցնել այդ ամենը, դադարեցնել այդ ագրեսիան։ Եվ մենք կարող ենք դա անել միայն՝ դիմադրելով չարի ուժերին»,- հավելել է Իսրայելի վարչապետը։