Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վճիռը՝ հինգ ու կես տարվա ազատազրկում:
Հարությունյանը մեղադրվում է «ՑՕՐ-ի Դ20 դիվիզիոնի» գործով՝ անփույթ վերաբերմունքի համար։ Ըստ քրեականի գործի՝ 2020-ի հոկտեմբերի 12-ին հակառակորդի հարձակման ժամանակ նա հրետանավորներին ասել է, որ մոտեցողները յուրայիններ են: Արդյունքում Ֆիզուլիի մոտ գտնվող Ջուվառլու գյուղում 20 զինծառայող սպանվել է, հրետանու պետ Նորայր Հայրապետյանը մինչ օրս անհետ կորած է համարվում: Պաշտպանական կողմը չի ընդունում դատարանի վճիռը:
ՍիվիլՆեթի տեքստային ռեպորտաժները Դ-20-ի գործով վերաքննիչ դատարանից այստեղ՝
Դատարանը մերժեց Ջալալ Հարությունյանի պաշտպանի բոլոր միջնորդությունները
«Մերո՞նք են», թե՞ «հնարավոր է՝ մերոնք են»․ ինչ է ասել Ջալալ Հարությունյանը
«Մոտեցել եմ քարտեզին, որ հասկանամ». Ջալալ Հարությունյանի բացատրությունները դատարանում
Ջալալ Հարությունյանի նոր փաստաբանին դատարանը մեկ շաբաթ տվեց՝ ծանոթանալու գործին
Ջալալ Հարությունյանը հրաժարվեց պաշտպաններից․ մեղադրող կողմը սա գնահատում է որպես ձգձգման փորձ