Հունիսի 20-ին կառավարության որոշմամբ հաստատվեց՝ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը հաստատելու նախագիծը։
Նախատեսվում է,ո ր Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավովեն՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 19 բնակավայրերով:
«Այսպիսով, առաջարկվող ծրագրում ներգրավված է լինելու թվով 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է մեկ համայնք»,- նշում է կառավարությունը։
2016-ի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 77 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 64 համայնք: