Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հայաստանը մինչև տարեվերջ փոխադարձ առևտրում կկորցնեն 6 մլրդ դոլար։
«Ամենապահպանողական գնահատականներով՝ անցյալ տարի մենք կորցրել ենք մոտ 2 մլրդ դոլար։ Այս տարի մեր անկումը ներկայիս իրավիճակում կազմում է 3 միլիարդ դոլար։ Ակնհայտ է, որ մինչև տարեվերջ մենք կկորցնենք մոտ 6 միլիարդ դոլար։ Սրանք լուրջ թվեր են», – ասել է Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում Հայաստան-Ռուսաստան գործարար երկխոսության ժամանակ։
Նա նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև մերձեցման շնորհիվ ռուսական բիզնեսը հասկանում է, որ «Հայաստանում հեռանկարներ չկան, քանի որ Եվրամիության հետ փոխգործակցության հեռանկար չկա»։
Միևնույն ժամանակ, Օվերչուկը ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը հասկանում են տնտեսական ցուցանիշների մակարդակը վերականգնելու համար կարգավորող միջավայրը բարելավելու անհրաժեշտությունը։
Օվերչուկի խոսքով՝ 10 տարի առաջ՝ ԵԱՏՄ-ին միանալու ժամանակ, Հայաստանի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում էր մոտ 3,8 հազար դոլար, այսօր այն հասել է 8,5 հազար դոլարի։
ՍՄՏՖ-ն անցկացվում է հունիսի 18-ից 21-ը, և այս տարվա հիմնական թեման ընդհանուր արժեքներն են՝ որպես բազմաբևեռ աշխարհում աճի հիմք։