Փաշինյանը Էրդողնանին հրավիրելու է Հայաստան․ «Ակօս»

Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահին հրավիրելու է Հայաստան՝ մասնակցելու 2026-ին Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին գրում է «Ակօս» թերթը։

Էրդողանին հրավիրելու մտադրության մասին Փաշինյանը հայտնել է Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչների ու մամուլի հետ հանդիպման ժամանակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա՝ կառավարական պատվիրակության ուղեկցությամբ։ Պատվիրակության կազմը բաղկացած է ընդհանուր 12 հոգուց, որի մեջ են մտնում նաև՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը։

Մեկնաբանել