Հայաստան-Թուրքիա կապերում սկզբունքային առաջընթաց չեղավ, ինչո՞ւ. զրույց Ռուբեն Սաֆրաստյանի հետ

Չարդարացան այն սպասումները, թե Հայաստանի վարչապետի այցը Թուրքիա կարող էր սկզբունքորեն փոխել հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը, նշում է թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը՝ նկատելով, որ Թուրքիայում էլ էին ավելին սպասում այցից։ Ակադեմիկոս Սաֆրաստյանի կարծիքով՝ դա մեծամասամբ պայմանավորված էր Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Փաշինյանից առաջ Թուրքիա կատարած այցով։ Ըստ Սաֆրաստյանի՝ Թուրքիան, չնայած շտապեցնում է Ադրբեջանին խաղաղության պայմանագրի հարցում, սակայն չի էլ փորձում «նեղացնել» Բաքվին։

Մեկնաբանել