Միջուկային աղտոտման հետքեր չեն հայտնաբերվել, հայտարարել է Իրանը

Իրանը հայտարարում է, որ ամերիկյան հարվածներից հետո միջուկային աղտտման հետքեր չեն արձանագրվել։

Իրանի Միջուկային անվտանգության ազգային կենտրոնը X-ում արված գրառմամբ նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտների վրա ապօրինի հարձակումներից հետո տեղում իրականացված հետազոտությունները և ճառագայթման համակարգերի տվյալները ցույց են տվել, որ․

  • որևէ աղտոտում չի արձանագրվել
  • այս օբյեկտների հարակից տարածքների բնակչությանը որևէ վտանգ չի սպառնում
  • անվտանգության մակարդակը մնում է կայուն

Տե՛ս նաև՝

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի հիմնական միջուկային օբյեկտները

Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունն արձագանքել է ԱՄՆ հարվածներին, մեղադրել նաև Մագատէ-ին

Իրանն իրեն իրավունք է վերապահում «ինքնապաշտպանության բոլոր միջոցների». Արաղչի

Մեկնաբանել