Գլխավոր Լրահոս

Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսությունն ակտիվ փուլում է. ԵՄ դեսպան

Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսությունն ակտիվ փուլում է. ԵՄ դեսպան

Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունն ակտիվ փուլում է: Այս մասին հայտարարել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ Հայաստան-Եվրոպական Միություն  քաղաքացիական հասարակության պլատֆորմի 2024-ի հաշվետվության ներկայացման ընթացքում:

«Վիզայի ազատականացման երկխոսությունը մենք սկսել ենք անցյալ տարվա հուլիսին, և սա շատ հստակ ուղղություն է։ Այժմ այս գործընթացը գտնվում է ակտիվ փուլում, և մենք ունենք կոնկրետ բարեփոխումների ուղղություններ ու ոլորտներ»,-  հայտարարել է Մարագոսը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը սերտ համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ՝ վիզաների ազատականացման երկխոսության գործողությունների ծրագրի ուղղությամբ, որը կսահմանի անհրաժեշտ բարեփոխումները։

Դեսպանը նշել է, որ բարեփոխումները ներառում են անվտանգություն, սահմանների կառավարում, կենսաչափական փաստաթղթավորում, անձնական տվյալների պաշտպանություն։ Նա կարևորել է նաև քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և սոցիալական աշխատողների ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ վիզաների ազատականացումը պահանջում է համընդհանուր  մոտեցում։

Օրեր առաջ ՆԳՆ-ից հայտնել էին, որ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում