Զրպարտություն պարունակող հրապարակումները ԶԼՄ-ից հեռացնելու մեխանիզմ է մշակվում

Հայաստանի իշխանությունները նախատեսում են սահմանել մեխանիզմներ, որոնք թույլ կտան հրապարակային վիրավորանք կամ զրպարտություն պարունակող նյութերը հեռացնել։ Այս փոփոխությունները ներառված են «Քաղաքացիական օրենսգրքում» և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող նախագծերում, որոնց վերաբերյալ այսօր անցկացվել է հանրային քննարկում՝ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի նախագահությամբ։

Նախագծերի ընդունման արդյունքում կնախատեսվի նաև վիրավորանք և զրպարտություն հանդիսացող հրապարակային նյութերը հեռացնելու իրավական հնարավորություն՝ ի կատարումն Սահմանադրական դատարանի որոշման:

Դադունցը շեշտել է, որ գործընթացը պետք է տեղի ունենա ԶԼՄ ոլորտի ներկայացուցիչների հետ բաց և գործընկերային մթնոլորտում։

Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Մարգարիտա Զալիբեկյանը ներկայացրել է փոփոխությունների մանրամասները՝ ընդգծելով նաև միջազգային փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը։

Քննարկմանը մասնակցած ԶԼՄ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց հարցերն ու առաջարկները։ Դադունցը հայտնել է, որ բոլոր առաջարկները կամփոփվեն և կքննարկվեն:

Մեկնաբանել