ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ այսօր վաղ առավոտից ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որևէ հիմքի հրավիրում են Ոստիկանության մարզային բաժիններ, որտեղ նրանց ապօրինի կերպով հորդորում են զերծ մնալ այսօր՝ ժամը 18։00-ին, Երևանում Սամվել Կարապետյանի կազմակերպած հավաքին մասնակցելուց։ Ըստ հաղորդագրության՝ որոշ դեպքերում անձանց պահում են բաժիններում «անիմաստ» հարցաքննություններով։
Հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանությունն այս կերպ սահմանափակում է քաղաքացիների ազատ տեղաշարժվելու և հավաքներին մասնակցելու իրավունքը։
«Ակնհայտ է, նման քայլերով անհնարն է մեր քաղաքացիներին հետ պահել իրենց արդար բողոքի ձայնը բարձրացնելուց, և այսպիսի գործողություններն ընդամենը վկայում են վարչախմբի վախերի մասին», – ասված է հայտարարությունում։
Այսօր՝ ժամը 18:00-ին, «Seasons» այգում հանրահավաք և երթ է նախատեսված է՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի։