Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ գործարար Սամվել Կարապետյանը չի կարող իրեն նույնկերպ պահել Ռուսաստանում, ինչպես՝ Հայաստանում է պահում։
«Եթե հանկարծ իրա հիմնական քաղաքացիության երկրում իրա գլխում տենց միտք ծագի՝ ինքը չի թողնի, որ ուրիշներն ինչ-որ բան անեն, ինքը հնարավորինս ամենաբարձր հարկից պատուհանից կթռնի։ Ես ասում եմ՝ կներքեք, Հայաստանի Հանրապետությունը «проходной двор» է՞»,- հուլիսի 16-ին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետը։
Փաշինյանը սպառնաց գործի դնել «ժողովրդի տված պողպատե մանդատը», եթե որևէ մեկը փորձի ոտնձգություն գործել Հայաստանի Հանրապետության անկախության, պետականության նկատմամբ։ Փաշինյանը միևնույն ժաման շեշտեց, որ այդ «մանդատն» արդեն իսկ գործում է։
«Ես ասում եմ, հարգելիներս, ոնց ձեզ ձեր հիմնական քաղաքացիության երկրում եք Հայաստան գալուց մի հատ հավսար զգաստ էղեք, արա՛։ Սա ձեզ համար բան չի, սա պետություն է։ Ես ասել եմ, որ պետության համը մնալու է բերաններդ։ Ու սենց պահի պետության համը երկար ժամանակով մնալու է բերանները։ Եվ սա ասում եմ որպես ՀՀ վարչապետ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաև անդրադարձավ իր հայտնի մուրճի մասին խոսակցությանը։ Ասաց՝ հարցնում էիք, թե ինչ եղավ «չագուչը՝ չագուչը յուղած, պատրաստ, իմ աշխատասեղանին դրված է»։
Civilnet











