Գլխավոր Լրահոս

11 մլրդ դրամի ներդրում կարվի ջրամատակարարման բարելավման համար

11 մլրդ դրամի ներդրում կարվի ջրամատակարարման բարելավման համար

«Վեոլիա Ջուր» ընկերությունն ու Ջրային կոմիտեն նախատեսում են 2025-2026-ին իրականացնել շուրջ 11 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման համար։ Այս մասին հայտնում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Ներդրումների ծրագրի շրջանակում նախատեսվում է մասնակի հիմնանորոգել Երևան քաղաքի և հարակից համայնքների ջրամատակարարման ներքին ցանցերը։ Ակնկալվում է, որ ջրի կորուստների նվազեցման շնորհիվ ցանցում կավելանա շուրջ 270 լիտր/վայրկյան ջուր, ինչը կօգնի մեղմել վերջին տարիներին ջրաղբյուրների նվազման հետևանքով առաջացած ջրաքանակի պակասը։

Ներդրումները կիրականացվեն համատեղ ուժերով՝ օգտագործելով ինչպես վարձատուի՝ պայմանագրով սահմանված տարեկան վարձավճարը, այնպես էլ վարձակալ ընկերության պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի միջոցները։

Ծրագիրը պայմանավորված է հուլիսի 16-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Ջրային կոմիտեի միջև ստորագրված համաձայնագրով, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել գործող Վարձակալության պայմանագրում՝ ներդրումային պարտավորությունների ընդլայնման նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում