Գլխավոր Լրահոս

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ԱՆԻՖ-ի տնօրենի դեմ

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ԱՆԻՖ-ի տնօրենի դեմ

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել մի շարք պաշտոնյաների նկատմամբ։ Այս մասին ՀՀ դատախազությունը հայտնել է Սիվիլնեթի հարցմանն ի պատասխան։

Ըստ պատասխանի՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) տնօրեն, «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ խորհրդի նախագահի Դավիթ Փափազյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը), 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով (Փողերի լվացումը)։

Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ տնօրենի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացում), ինչպես նաև «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ տնօրեն, «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասի, 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում