Գլխավոր Լրահոս

Թուրքիան ազդարարեց Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարության մեկնարկը

Թուրքիան ազդարարեց Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարության մեկնարկը

Թուրքիան ազդարարել է Կարսը Նախիջևանին կապող երկաթուղու շինարարության մեկնարկը։ Օգոստոսի 22-ին Իգդիրում պաշտոնական արարողությանը Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուքադիր Ուրաօղլուն հայտարարել է, թե «նախագիծը Զանգեզուրի միջանցքն իրականացնելուն միտված ամենագործնական քայլերից է»։

«Այս նախագիծը Զանգեզուրի միջանցքն իրականացնելուն միտված ամենագործնական քայլերից է, որը ոչ միայն կարևոր է Թուրքիայի, այլ նաև Հարավային Կովկասի և Եվրասիայի համար»,- հայտարարել է Ուրաօղլուն։

Ըստ նրա՝ Հայաստանով նախատեսված ճանապարհը կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի զարգացմանն ու տարածաշջանային խաղաղությանը։

«Զանգեզուրի միջանցքը Կովկասը Կենտրոնական Ասիային կապող աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նշանակություն ունեցող ճանապարհ է»,- շեշտել է Ուրաօղլուն։

Թուրք նախարարը ծրագիրը կապելով Միջին միջանցքի հետ, նշել է, որ այն  բացի Հարավային Կովկասում տնտեսական համագործակցությունից, տեղում կնպաստի նաև սահմանների բացմանն ու կարագացնի դիվանագիտական՝ կարգավորման գործընթացները։ 

Թուրքիան պատրաստվում է կառուցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու 224 կմ-ոց երկաթուղին, որը կապվելու է Նախիջևանին, այնուհետև Հայաստանի հարավային տարածքով՝ Մեղրիի հատվածով, միանա Ադրբեջանի հիմնական մասին, որից հետո՝ Կենտրոնական Ասիային ու Չինաստանին։

Ըստ թուրքական պաշտոնական տեղեկությունների՝ նախագիծը տևելու է շուրջ չորս տարի, աշխատանքների վրա նախատեսվում է ծախսել 2,4 մլրդ եվրո։ Այն տարեկան կարող է սպասարկել մոտ 5,5 մլն քաղաքացու, ինչպես նաև ունի 15 մլն տոննա բեռների թողունակութուն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում