Գլխավոր Լրահոս

«Ուժեղ ցավեր ունի, բժշկի չեն տանում»․ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ ամուսնու վիճակի մասին

«Ուժեղ ցավեր ունի, բժշկի չեն տանում»․ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ ամուսնու վիճակի մասին

Գևորգ Թոսունյան

2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգէն Էօլճեքճեանը (Վիգեն Էուլջեքչյանը) տառապում է ուժեղ ցավերից, սակայն նրան բժշկի չեն տանում։ Նա նաև փորձել է ինքնասպան լինել։ Այս մասին ՍիվիլՆեթին սեպտեմբերի 5-ին հայտնեց նրա կինը՝ Լինդա Էօլճեքճեանը (Լինդա Էուլջեքչյանը)։

Լինդա Էուլջեքչյանը նշեց, որ բոլոր բանտարկյալները հուսահատված են, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ կապը կտրվել է, որը նրանց համար սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների հիմնական մատակարարն էր։ Էուլջեքչյանը նաև հայտնեց, որ իր հետ կապ է հաստատել մեկ այլ գերու կին, որի ամուսինը նույնպես ցավեր ունի և բժշկական օգնություն չի ստանում, սակայն կինը վախենում է խոսել լրատվամիջոցների հետ։

Ըստ Լինդա Էուլջեքչյանի՝ իր ամուսինը ԿԽՄԿ-ին տեղեկացրել է ինքնասպանության փորձի մասին, նախքան կոմիտեի ներկայացուցիչները կլքեին Բաքվի իրենց գրասենյակը։

ՍիվիլՆեթի հետ զրույցում իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ավելի վաղ նախազգուշացրել էր, որ ԿԽՄԿ-ի հեռանալուց հետո հայ գերիները մնում են լիակատար մեկուսացման և անորոշության մեջ, ինչը կտրուկ մեծացնում է նրանց նկատմամբ խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, այդ թվում՝ բժշկական օգնություն չցուցաբերելու ռիսկերը։ Սահակյանը նաև քննադատել էր ՀՀ իշխանություններին՝ պնդելով, որ այլընտրանքային մեխանիզմներ չեն գործարկվել գերիներին այցելելու համար, օրինակ՝ երրորդ երկրի հյուպատոսական ծառայության միջոցով։

ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ հայ ռազմագերիների խնդիրը շարունակում է մնալ իրենց ուշադրության կենտրոնում և քննարկվում է ինչպես Բաքվի, այնպես էլ միջազգային գործընկերների հետ։ ԱԳՆ-ն նաև նշել էր, որ ««Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրումը և հետագայում ստորագրումը նպաստավոր միջավայր կստեղծի հումանիտար խնդիրների առավել արդյունավետ հասցեագրման համար»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում