Այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կայացավ ևս երկու հանդիպում։
Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Երկուստեք բազմաթիվ գրոհներից արդյունավետ էին երկուսը։ Դենի Ուելբեքի գոլին մադրիդցիներից պատասխանեց Կրիշտիանո Ռոնալդուն՝ 1։1։
Դոնեցկում տեղի «Շախտյորը» նույնպես ոչ-ոքի խաղաց։ Դորտմունդի «Բորուսիան» խաղավարտից 3 րոպե առաջ կարողացավ ապահովել դրական արդյունք՝ 2։2, և պատասխան խաղից առաջ հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հնարավորություն պահպանել։
Փետրվարի 13, 2013 | ||
Շախտյոր | 2 | 1։0՝ Սրնա (31ր.), 1։1՝ Լևանդովսկի (41ր.), 2։1՝ Կոստա (68ր.), 2։2՝ Հումելս (87ր.) |
Բորուսիա | 2 | |
Փետրվարի 13, 2013 | ||
Ռեալ Մադրիդ | 1 | 0։1՝ Ուելբեք (20ր.), 1։1՝ Ռոնալդու (30ր.) |
Մանչեսթեր Յունայթեդ | 1 | |
http://www.dailymotion.com/video/xxhozj_rm-vs-mu-1-1-highlights_sport
http://www.dailymotion.com/video/xxhp24_sha-vs-dor-2-2-match-highlights_sport