Գլխավոր Լրահոս

Արարատի խորհրդանիշը հանվում է սահմանապահի դրոշմանիշից. լրացված

Արարատի խորհրդանիշը հանվում է սահմանապահի դրոշմանիշից. լրացված

Գևորգ Թոսունյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնել է Արարատ լեռան խորհրդանիշի հեռացումը պետական խորհրդանշաններից, մասնավորապես այն հանվում է սահմանապահ ծառայության դրոշմանիշից։

Սեպտեմբերի 11-ին կառավարության որոշման համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 1-ից Արարատ լեռան պատկերը կբացակայի Հայաստանի սահմանապահ ծառայության դրոշմանիշից։

Ուշագրավ է, որ նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային քննարկման ներկայացրեց ՔՊ-ի նոր կանոնադրության նախագիծը։ Հին կանոնադրության մեջ կար ձևակերպում՝ «Ձեռքսեղմման պատկերի ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին»։ ՔՊ-ն, սակայն, 2022 հոկտեմբերին ներկայացրել էր նոր խմբագրությամբ կանոնադրություն, որի տեքստում արդեն իսկ բացակայում էր «Արարատ լեռը», ձեռքսեղմում խորհրդանիշն այլ կերպ էր բացատրվում։

Նոր կանոնադրության փոփոխությունը նախատեսվում է վերջնականապես հաստատել սեպտեմբերի 20-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ՔՊ հերթական համաժողովի ընթացքում։ Այդտեղ ևս չկա նախկինում հեռացված ձևակերպումը լեռան մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում