Գլխավոր Լրահոս

Տաքսու վարորդների՝ 2015-2019-ին կուտակած պետական տուրքի պարտքերը կհամաներվեն

Տաքսու վարորդների՝ 2015-2019-ին կուտակած պետական տուրքի պարտքերը կհամաներվեն

Ազգային ժողովում քննարկվում է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է համաներել 2015-2019 թվականների ընթացքում տաքսու վարորդների կուտակած պետական տուրքի պարտավորությունները։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ներկայացմամբ՝ այդ ժամանակահատվածում լիցենզիա է ստացել շուրջ 10,000 ֆիզիկական անձ, որոնցից ավելի քան 5000-ի մոտ գոյացել են պարտքեր։

Ընդհանուր պարտքը կազմում է շուրջ 1,3 մլրդ դրամ, որից ավելի քան 900 մլն դրամը պետական տուրքի գումարն է, իսկ 400 մլն դրամը՝ կուտակված տույժերը։

Նախարարի տեղակալը պարզաբանել է, որ այժմ գործող թվային համակարգերը թույլ են տալիս ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնել, և վճարումներ կատարելու գործընթացը պարզեցվել է։ Այս հանգամանքով պայմանավորված՝ առաջարկվում է զրոյացնել նախկինում կուտակված պարտավորությունները։

Օրենքի ընդունման դեպքում նախատեսվում է կարճել ԴԱՀԿ-ում այս պարտքերի գծով հարուցված բոլոր գործերը և վարորդներին ազատել կատարողական վարույթի ծախսերը վճարելու պարտականությունից։

Ներկայումս որպես տաքսի ծառայություն գործունեություն է իրականացնում շուրջ 2400 ֆիզիկական անձ և 76 կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում