Իսպանիայի Լա Լիգայի 11 ամենաթանկ ֆուտբոլիստները` ֆոտոշարքով

Իսպանական Լա Լիգայում հանդես են գալիս աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները: Ինչպես կտեսնեք ստորև, 11 ֆուտբոլիստներից 10-ը հանդես են գալիս «Բարսելոնայում» և «Ռեալում»: Հաջորդ ֆոտոշարքում կներկայացնենք այն ֆուտբոլիստներին, ովքեր Լա Լիգայի 2012/13 մրցաշրջանի առաջին կեսի արդյունքներով ամենամեծ տրանսֆերային աճն են արձանագրել:

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա)` 120 մլն եվրո, ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 23 խաղ` դառնալով 35 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ

2. Կրիշտիանո Ռոնալդու («Ռեալ», Պորտուգալիա)` 100 մլն եվրո, 22 խաղ, 24 գոլ/5 գոլային փոխանցում

3. Անդրես Ինյեստա («Բարսելոնա», Իսպանիա)` 70 մլն եվրո, 17 խաղ, 2 գոլ/13 գոլային փոխանցում

4. Ֆալկաո («Ատլետիկո», Կոլումբիա)` 60 մլն եվրո, 20 խաղ, 19 գոլ/1 գոլային փոխանցում

5. Սեսկ Ֆաբրեգաս («Բարսելոնա», Իսպանիա)` 55 մլն եվրո, 20 խաղ, 6 գոլ/11 գոլային փոխանցում

6. Սերխիո Բուսկետս («Բարսելոնա», Իսպանիա)` 42 մլն եվրո, 1 գոլ/ 2 գոլային փոխանցում

7. Քարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա)` 40 մլն եվրո, 19 խաղ, 7 գոլ/7 գոլային փոխանցում

8. Մեսութ Օզիլ («Ռեալ», Գերմանիա)` 40 մլն եվրո, 21 խաղ, 4 գոլ/8 գոլային փոխանցում

9. Անխել Դի Մարիա («Ռեալ», Արգենտինա)` 40 մլն եվրո, 21 խաղ, 4 գոլ/8 գոլային փոխանցում

10. Խերարդ Պիկե («Բարսելոնա», Իսպանիա)` 40 մլն եվրո, 16 խաղ, 2 գոլ

11. Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիա)` 40 մլն եվրո, 20 խաղ, 2 գոլ/1 գոլային փոխանցում

Մեկնաբանել