«Հայաստան-2012. Ընտրությունների տարի»-ն Արցախում

«Սիվիլիթաս» հիմնադրամը փետրվարի 14-ին Ստեփանակերտի «Արցախ պարկ հոթել» հյուրանոցում ներկայացրեց իր տարեկան հերթական` հինգերորդ զեկույցը, որը կրում է «Հայաստան-2012. Ընտրությունների տարի» խորագիրը: Զեկույցի ներկայացումից անմիջապես հետո տեղի ունեցավ հանրային քննարկում «Հայաստանի նախագահական ընտրությունները և ղարաբաղյան կարգավորումը» թեմայով:

Քննարկումը կազմակերպվել էր Արցախի Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի հետ համատեղ: Բանախոսներն էին Արցախի Ազգային ժողովի երկու պատգամավորներ` ԼՂ նախագահական վերջին` 2012-ի ընտրություններում շուրջ 33 տոկոս քվեներ ստացած Վիտալի Բալասանյանը և ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը: Քննարկմանը մասնակցում էին Արցախի կառավարական, կուսակցական, հանրային, փորձագիտական և լրագրողական շրջանակների ավելի քան յոթ տասնյակ ներկայացուցիչներ: Քննարկումը վարում էր լրագրող, «Սիվիլիթաս»-ի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը:

Բանախոսներն անդրադարձան Հայաստանի նախագահական ընտրություններին և դրանց ազդեցությանը ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա, Հայաստան-Ադրբեջան և Արցախ-Ադրբեջան հնարավոր համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի ներքաղաքական զարգացումներին:

Քննարկման ավարտին եղավ հյուրասիրություն:

Մեկնաբանել