Գլխավոր Լրահոս

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ։ Այս մասին Բաբայանը հայտնել է ՍիվիլՆեթի հետ զրույցում՝ չբացառելով, որ Վանեցյանը կարող է լինել վարչապետի թեկնածու։

Բաբայանը նշել է, որ համատեղ կաջակցեն «Հայրենիք» կուսակցության առաջադրած թեկնածուին` բանաստեղծ-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանին, Էջմիածնի առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Ըստ նրա՝ այս ընտրությունների արդյունքները որոշիչ կլինեն՝ հասկանալու 2026-ի խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափը։

«Քաղաքական դաշտում միակ երիտասարդ անձը, որին այսօր ես տեսնում եմ, Վանեցյան Արթուրն է, և պատրաստ եմ իրեն օգնել, որ կայանա որպես քաղաքական գործիչ», - ասել է Բաբայանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն չի խանգարում Վանեցյանի՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ համագործակցության պատմությունը, Բաբայանը հայտարարել է. «Ես չեմ համարում, որ Վանեցյանը Սերժ Սարգսյանի ամենամոտ կամ հեռու մարդն է»։ Նա հավելել է, որ քննադատում է բոլոր նախկին ղեկավարների, այդ թվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սխալները, սակայն դա չի կարող խոչընդոտ լինել քաղաքական նոր դաշինքների համար։

Բաբայանը հաստատել է, որ ինքը չի հավակնում վարչապետի թեկնածուի դերին՝ նշելով, որ «կարող է դիրքավորվել երկրորդ, երրորդ, չորրորդ պլանում՝ հանուն ազգային միասնության»։ Հարցին, թե արդյոք Վանեցյանը կարող է լինել իրենց վարչապետի թեկնածու, նա պատասխանել է. «Կարող է և Արթուր Վանեցյանը լինի»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում