Գլխավոր Լրահոս

«Պատարագ» Հովհաննավանքում. երբ ուժայիններն ավելի շատ են, քան հավատացյալները

«Պատարագ» Հովհաննավանքում. երբ ուժայիններն ավելի շատ են, քան հավատացյալները

Գևորգ Թոսունյան

Հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք ուղղված էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ, աչքի ընկան ոչ թե քաղաքացիական զանգվածային ներկայությամբ, այլ իրավապահների և անվտանգության աշխատակիցների աննախադեպ կենտրոնացմամբ։ Մթնոլորտը խիստ վերահսկելի էր, իսկ ներկա քաղաքացիների զգալի մասը տարբեր համայնքների ներկայացուցիչներ էին, որոնց ղեկավարները ևս այնտեղ էին։ Իշխանությունը, մատնանշելով եկեղեցում առկա խնդիրները, ինքն է դիմում վիճահարույց մեթոդների՝ սկսած իրավական ճնշումներից մինչև վարչական լծակների առերևույթ չարաշահում։

Ովքեր ամուսնացել են, լավ գիտեն՝ եկեղեցուց դուրս գալիս նորապսակներին սպասում են աջ ու ձախ կողմում շարված հարազատները՝ նրանց շնորհավորելու և բարեմաղթանքներ հղելու համար։

Հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում, սակայն, պատկերն այլ էր. եկեղեցուց դուրս գալիս աջ ու ձախ կողմերում ոստիկաններ էին, անվտանգության աշխատակիցներ, ինչու չէ՝ նաև քաղաքացիական հագուստով անձինք, որոնք աչքի էին ընկնում իրենց լսողական սարքերով ու զգոն հայացքներով։ 

Իրավապահները յուրօրինակ միջանցք էին ձևավորել, որը մարդկանց ուղղորդում էր դեպի Հովհաննավանքի այգու հատված։ Անվտանգությունն ամենուրեք էր, ամեն ինչ՝ վերահսկողության տակ։

Գործընկերոջս հետ բարձրանանք վանքի դիմացի սյունին՝ նկարահանման համար ավելի լավ դիտանկյուն ունենալու նպատակով։ Ավելի ուշ մեր կողքին հայտնվեց քաղաքացիական հագուստով մի երիտասարդ։ Հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ վանքի ելքին, նա սկսեց ակտիվ հսկել այդտեղ հավաքվածներին, այդ թվում՝ մեզ։ Նրա կրած տեխնիկական սարքերը հուշում էին, որ անվտանգության աշխատակից է։

Սա ավելի շատ «Քաղաքացիական պայմանագրի» և իրավապահների հավաքույթ էր, քան քաղաքացիական ակցիա՝ ի պաշտպանություն կարգալույծ քահանայի։ Թեև ներկա էին նաև շարքային քաղաքացիներ, նրանք հիմնականում այն համայնքներից էին, որոնց ղեկավարները ևս մասնակցում էին միջոցառմանը։ Սա ուժեղացնում է վարչական ռեսուրսի կիրառման տպավորությունը։

Բացի այդ, վանքում բացառիկ իրավիճակ էր ստեղծվել, երբ հավաքի մասնակիցներին հաշվարկելն անիմաստ էր, քանի որ իրավապահների թիվն ինքնին վճռորոշ էր ընդհանուր պատկերի համար։ 

Հավաքի մեջ հատուկենտ նկատելի էին նաև երեխաներով ընտանիքներ, որոնք կամ ՔՊ-ականներ էին, կամ ՔՊ-ին մոտ անձինք։ Նկատեցի նաև հաշմանդամություն ունեցող երկու անձի, որոնցից մեկը՝ մի կին, հենց մուտքի մոտ էր՝ ոստիկանական պատնեշի կողքին։

Նիկոլ Փաշինյանի հաջորդ մասնակցությունը Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին Հովհաննավանքում սպասվում է նոյեմբերի 2-ին։ Արդյոք նորի՞ց կտեսնենք նույն պատկերը՝ ավելի շատ ուժայիններ, քան հավատացյալներ։

Լուսանկարը՝ հեղինակի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում