Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի հետ սահմանի բացումը կարող է հանգեցնել դրամի կտրուկ ամրապնդման․ KK Partners

Ադրբեջանի հետ սահմանի բացումը կարող է հանգեցնել դրամի կտրուկ ամրապնդման․ KK Partners

Հայկական դրամը, ամենայն հավանականությամբ, առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում կտրուկ կուժեղանա՝ պայմանավորված տարածաշրջանային դրական գործոններով, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ առևտրային սահմանների հնարավոր բացմամբ։ Այսպիսի եզրակացություն են անում KK Partners խորհրդատվական ընկերության վերլուծաբաններ Եղիշե Քերոբյանը, Աստղիկ Աբոյանը և Արաքսյա Նիկողոսյանն իրենց ընկերության էջում հրապարակած հոդվածում։

Հեղինակների գնահատմամբ՝ դրամի ներկայիս «հանգիստ» փուլը կարող է լինել հերթական շրջադարձային պահը։ Եթե նախկինում նման կայուն շրջաններից հետո արժույթը սովորաբար արժեզրկվել է, այս անգամ հավանական է հակառակը՝ դրամի արժևորման փուլ։ Դրան նպաստում են մի շարք դրական գործոններ՝ տնտեսական վստահության վերականգնումը, խաղաղության համաձայնագրից հետո ներդրումային միջավայրի բարելավումը, ինչպես նաև տարածաշրջանային առևտրի նոր հնարավորությունների բացվելը։

Վերջին հինգ տարիներին հայկական դրամը դարձել է տարածաշրջանի ամենակայուն արժույթներից մեկը՝ դիմակայելով պատերազմին, շրջափակումներին և քաղաքական անորոշությանը։ 2020-ի պատերազմից հետո դրամը արժեզրկվեց՝ հասնելով մոտ 540 դրամ 1 դոլարի դիմաց, սակայն հետագայում վերականգնվեց։ 2022-ին ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին դրամը կտրուկ ամրապնդվեց՝ հասնելով շուրջ 385 դրամի՝ վերջին տասնամյակների ամենաուժեղ մակարդակին։

Նույնիսկ 2022-2023 թթ․ Արցախի շրջափակման ընթացքում դրամը պահպանեց կայունությունը, իսկ 2023-ի սեպտեմբերյան իրադարձություններից հետո կարճատև անկումից հետո (Արցախի էթնիկ զտում), դրամը վերականգնվեց Կենտրոնական բանկի միջամտությամբ։

2025-ի մայիսից սկսած դրամը պահպանել է բացառիկ կայունություն․ քաղաքական անորոշությունը նվազել է, ներդրումային հոսքերը՝ աճել, իսկ Moody’s-ն ու Fitch Ratings-ը պահպանել են Հայաստանի վարկային կայուն կանխատեսումները։

KK Partners-ի վերլուծաբանները նշում են, որ եթե դիտարկենք դրամի պատմական շարժումները՝ կայունության փուլերը գրեթե միշտ ավարտվել են շուկայի կտրուկ տեղաշարժով։ Այս անգամ, հաշվի առնելով բարենպաստ տնտեսական ու քաղաքական միտումները, նրանք կանխատեսում են դրամի կտրուկ ամրապնդում առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում