Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրել՝ քննարկելու Հայ Առաքելական եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Նախօրեին՝ նոյեմբերի 30-ին, Միքայել արք. Աջապահյանը և Բագրատ արք. Գալստանյանը կալանավայրից կոչով դիմել էին Գարեգին Բ կաթողիկոսին՝ եպիսկոպոսաց ժողով հրավիրել և քննարկել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու պատրաստել Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը:
***
Նոյեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հայտարարություն արած եպիսկոպոսներին: Հանդիպումից առաջ իշխանական մամուլը «Եպիսկոպոսաց հայտարարություն» վերնագրով լուսանկարներ էր շրջանառության մեջ դրել, ըստ որոնց՝ եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կաթողիկոս Գարեգին Բ-ից և Արշակ Խաչատրյանից «մաքրելու գործընթացին միանալու համար»։
Նոյեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները նոր հայտարարություն էին արել, որով ակնկալում են կաթողիկոսի կամավոր հրաժարականը։
Civilnet











