Google-ը հրավիրում է մասնակցել Glass ակնոցների թեստավորմանը

Google որոնողական հսկան խիզախ և ստեղծագործ մարդկանց հրավիրում է մասնակցել Glass սարքավորման թեստավորման գործընթացին, հաղորդում է TechCrunch-ը:

Թեստավորմանը մասնակցելու համար հարկավոր է լինել ԱՄՆ-ի 18 տարին լրացած քաղաքացի, ինչպես նաև Twitter և Google+ սոցցանցերի միջոցով գրանցել, թե ինչ գործողություններ կիրականացնեին նրան` սարքավորումը ձեռք բերելու դեպքում: Մրցույթի մասնակցությանը զուգահեռ` մասնակիցներին առաջարկվում է գնել Glass սարքավորումը $1,5 հազ-ով: Մասնակցության դիմումներն ընդունվում են մինչև փետրվարի 27-ը:

Հիշեցնենք, որ Google Glass սարքավորման մասին տեղեկություներ էին տարածվել դեռ անցած տարվա հունիսին:

Սարքավորման հաջորդ խոշոր շնորհանդեսը տեղի կունենա մարտի 11-ին Տեխասում կայանալիք South By Southwest Interactive համաժողովի շրջանակում:

Մեկնաբանել