3D տպիչը նման է գրչի

Կրեատիվ նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող ամերիկյան Kickstarter ընկերության ամենահայտնի նախագծերից է դարձել 3Doodler տպիչը, հաղորդում է Businessinsider-ը:

Սարքավորումը նման է յուրօրինակ գրիչի, որի օգնությամբ հնարավոր է ձուլված պլաստիկատից տարբեր առարկաներ ստեղծել: 3Doodler-ը գնահատվել է $75:

3Doodler-ի օգնությամբ օգտագործողները կարող են նկարել օդում, քանի որ ABS պլաստիկ նյութն ակնթարթորեն չորանում է: Սարքավորման հեղինակների հաշվարկի համաձայն` 3Doodler-ի նախագիծը կյանքի կոչելու համար նախատեսվում էր հավաքել $30 հազ., սակայն ընդամենը մի քանի օրում 12,5 հազ. օգտագործողներ հանգանակել են ավելի քան $1 մլն:

Նշենք, որ 3Doodler-ը սնուցվում է հոսանքի միջոցով, ինչը կրճատում է սարքավորման օգտագործման հնարավորությունները: Գաջեթը հնարավոր է օգտագործել նաև պլաստիկ սարքերի վերանորոգման նպատակով: