Ոստիկանները թույլատրեցին ԵԱՀԿ գրասենյակի առջև ակցիայի իրականացումը

Ոստիկանությունը քիչ առաջ թույլատրեց քաղաքացիական ակտիվիստներին շարունակել բողոքի ակցիան ԵԱՀԿ գրասենյակի առջև` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՀԿ ներկայացուցիչը դուրս էր եկել բանակցելու ակտիվիստների հետ:

Փոխոստիկանապես Արթուր Օսիկյանն այս քայլը որակեց որպես համաձայնության նշան և թույլ տվեց ակցիայի իրականացումը` պայմանով, որ ակտիվիստները հավասարակշռված վարքագիծ դրսևորեն և ակցիայի ավարտից հետո հեռանան գրասենյակի մոտից:

Ակցիայի մասնակիցները մեկը սակայն ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք կորոշեն` հեռանալ, թե չէ: Փաստաբան և լրագրող Արգիշտի Կիվիրյանի խոսքով` իրենք ԵԱՀԿ ներկայացուցչին են հանձնելու «նվերներ», այն է` խտասկավառակ, որում ներառված են ընտրախախտումների մասին տեսագրություններ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցներ և այլն: