Իվանիշվիլին Քլինթոնից նամակ է ստացել

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը Վրաստանի վարչպետ Բիձինա Իվանիշվիլիին է հանձնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակը:

Քլինթոնը նամակում նշել է, որ իր համար «մեծ պատիվ է եղել պետքարտուղարի պաշտոնում ականատես լինել Վրաստանումքաղաքական իշխանության խաղաղ փոխանցմանը և «քաղաքական համակեցության» իրականացմանը»:

«Շատ հպարտ եմ առաջընթացով, որ արձանագրել են Վրաստանն ու ԱՄՆ-ը գործընկերային հարաբերությունների ամրապնդման հարցում: Վրաստանը ժողովրդավարության զարգացման հարցում կարևոր քայլէ արել, և ԱՄՆ-ը ուրախ է, որ այդ ժամանակահատվածում Վրաստանի կողքին է եղել», -ասված է նամակում:

Մեկնաբանել