Սերխիո Ռամոսը երբեմն երկրպագում է Բարսելոնային

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոստովանել է, որ երկրպագում է «Բարսելոնային», երբ «կապտանռնագույնները» մրցում են միջազգային մրցաշարերում։

«Երբ իսպանական ակումբները խաղում են օտարերկրյա ակումբների դեմ, ես երկրպագում եմ իմ երկրի թիմերին։ Եվ կարևոր չէ՝ դա «Բարսելոնան» է, թե այլ ակումբ։ Իհարկե, մենք մրցակցում ենք կատալոնացիների հետ Իսպանիայի առաջնությունում, սակայն ես միշտ երկրպագում եմ իսպանացիներին», – ասել է Ռամոսը։