Քննիչը դատապարտվել է 4 տարի ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր` փետրվարի ՀՀ ոստիկանության քննչական վարչության ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ Սամվել Մելքոնյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման, հաղորդում է «Փաստինֆոն»:

Ըստ մեղադրանքի` նա կաշառք տվողի և նրա ներկայացրած անձի օգտին իր պաշտոնեական լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ չկատարելու համար ընդունել է վերջինիս` կաշառք տալու առաջարկը: