Գլխավոր Լրահոս

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպանը՝ ՍիվիլՆեթին

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպանը՝ ՍիվիլՆեթին

Թուրքիան Թրամփի ուղու՝ TRIPP-ի տեսլականի կարևոր տարր է։ Այս մասին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

«‎Սա իսկապես ազդեցիկ նախագիծ կդառնա, եթե օգտագործվի երկաթուղու այն հատվածը, որը Նախիջևանով անցնում է, վերադառնում է Հայաստանով՝ Շիրակով, Կարսով դեպի Թուրքիա, և այնտեղից ուր էլ որ գնա, քանզի Թուրքիան բավականին զարգացած երկաթուղային ցանց ունի»,- ասել է դեսպանը։

Դեսպանը հայտնել է, որ ԱՄՆ-ն այս հարցով ուղիղ աշխատում է Թուրքիայի հետ՝ հավելելով, որ Հայաստանը նույնպես աշխատում է Թուրքիայի հետ՝ փորձելով իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ տեսլականն իրականացնելու համար։

«Ստեղծելով անվտանգ, ապահով ճանապարհ թե՛ հյուսիսում, թե՛ հարավում, որը կանցնի Նախիջևանով, ապա Հայաստանով՝ դեպի Գյումրի և Թուրքիայի Կարս նահանգ, կբացվի տարանցիկ ճանապարհ, որն արևելքը կկապի արևմուտքին և հակառակը, ինչից կօգտվեն գրեթե բոլոր երկրները, որտեղով կանցնի այդ ճանապարհը: Եվ ես կասեի, որ Հայաստանը, թերևս, ավելի շատ կօգտվի, քան մյուսները, քանզի վերջին 30 տարուց ավելի Հայաստանի արևելյան և արևմտյան սահմանները փակ են եղել‎»,- ասել է Քրիստինա Քվինը։

Ներկայացնելով TRIPP-ի հարցում ԱՄՆ տեսլականը՝ դեսպանն ընդգծել է, որ այն երթուղի է, որը կօգնի կապել արևելքն արևմուտքին, արևմուտքը՝ արևելքին, վերջնական արդյունքում՝ Կենտրոնական Ասիան՝ Արևմտյան Եվրոպային։ Նրա համոզմամբ՝ Կովկասը երկար ժամանակ այդ երթուղու համար խոչընդոտ է եղել աշխարհաքաղաքական տարբեր պատճառներով։

«TRIPP-ի մշակմանը զուգընթաց, տեսլականն այն է, որ այն կմշակվի Միացյալ Նահանգների հետ՝ ինչ-որ համատեղ ձեռնարկության միջոցով, որի ստեղծման ուղղությամբ հիմա աշխատում ենք։ Հայաստանը մշտական ​​​​տեղ կունենա բանակցությունների սեղանի շուրջ՝ դրա զարգացմանը նպաստելու և ապահովելու, որ իրականում պահպանվեն իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և իրավասությունը: Այնպես որ, կարծում եմ՝ TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին, որ այն չի բախվի այն խնդիրներին, որոնց մասին կային մտահոգություններ»,- ասել է ԱՄՆ դեսպանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում