Գլխավոր Լրահոս

Ընտրե՛ք 2025-ի ամենամեծ սուտը

Ընտրե՛ք 2025-ի ամենամեծ սուտը

2025 թվականին ապատեղեկատվությունն ու մանիպուլյացիոն բովանդակությունը կրկին լայն տարածում ունեցան տեղեկատվական միջավայրում։

Քաղաքական և հանրային գործիչների հայտարարությունները, ինչպես նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունները հաճախ չէին համապատասխանում իրականությանը՝ ազդելով հանրային կարծիքի և քաղաքական գործընթացների վրա։

Միևնույն ժամանակ, արհեստական բանականության և դիպֆեյք տեխնոլոգիաների զարգացումը կեղծ բովանդակությունը դարձրել է ավելի համոզիչ և դժվար բացահայտելի։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, արդեն հինգերորդ տարին իր ընթերցողներին առաջարկում է ընտրել տարվա ամենամեծ սուտը․ այս ավանդույթը սկիզբ է դրվել 2021 թվականին։

Ո՞րն է 2025-ի ամենամեծ սուտը.

  1. «1994-ից ի վեր բոլոր քննարկված տարբերակները ենթադրել են ԼՂ-ի ընդգրկում Ադրբեջանի կազմում»

2025-ին էլ գործող իշխանությունները Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի թեման հանգիստ չթողեցին՝ շարունակելով մանիպուլյատիվ պնդումները։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը կրկնեց թեզը, թե «զինադադարի հաստատումից ի վեր քննարկված բոլոր տարբերակները այս կամ այն կերպ ենթադրել են Լեռնային Ղարաբաղի ընդգրկում Ադրբեջանի կազմում»։ Իրականում 2001-ի Քի Վեսթը նախատեսում էր Արցախի միացում Հայաստանին, իսկ Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերը՝ հանրաքվե ցանկացած կարգավիճակի հնարավորությամբ, այդ թվում՝ անկախություն։

  1. Տիգրան Ավինյան. «ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4,19 մլրդ դրամ, դուստր ընկերությունները 5,5 մլրդ վերադարձրել են»

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի անարդյունավետությունը կասկածի տակ դնելով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4,19 մլրդ դրամ, իսկ դուստր ընկերությունները 5,5 մլրդ դրամ հարկեր են վերադարձրել։ Իրականում պաշտոնական փաստաթղթերը ցույց են տալիս, որ ԱՆԻՖ-ին հատկացված գումարները կազմում են ավելի քան 21 մլրդ դրամ՝ հինգ անգամ գերազանցելով Ավինյանի նշած թիվը։ Իսկ «վերադարձված» հարկերը գոյացել են հենց պետության տրամադրած միջոցներից։ 

  1. «Փաշինյանը Մարսելում տուն է առել», «Աննա Հակոբյանը 3,4 մլն դոլար է հափշտակել «Ժպիտների քաղաք» հիմնադրամից

Ապատեղեկատվական արշավները 2025-ին նոր թափ ստացան՝ թիրախավորելով վարչապետի ընտանիքին։ Լուրեր տարածվեցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարսելում 3,1 մլն եվրոյով շքեղ առանձնատուն է գնել, իսկ նրա տիկին Աննա Հակոբյանը 3,4 մլն դոլար է «հափշտակել» նախկինում իր ղեկավարած «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամից։ Պարզվեց, որ այս տեղեկությունները տարածած կայքերը կեղծ են։ Փաշինյանին վերագրվող առանձնատունը պատկանում է այլ անձանց, իսկ «Ժպիտների քաղաքից» երբեք ահազանգ չի եղել ֆինանսական խախտումների մասին։

  1.  44-օրյա պատերազմի հանձնաժողովի զեկույցի որոշ հատվածներ կհանրայնացվեն

Երբ ստեղծվում էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հայտարարում էր, թե հանրությունը պետք է ստանա ամբողջական պատասխաններ պատերազմի հանգամանքների վերաբերյալ։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հավաստիացնում էր, որ զեկույցը կներկայացվի ԱԺ լիագումար նիստին և դրա որոշ հատվածներ կհանրայնացվեն։ Սակայն 2025-ի հոկտեմբերին զեկույցը գաղտնագրվեց և ուղարկվեց ԱԺ արխիվ՝ հասանելի միայն համապատասխան թույլտվություն ունեցող պատգամավորներին։

5. Նշե՛ք ձեր տարբերակը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում